ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Lamborghini-ն նոր սպորտքար է թողարկում. լուսանկարներ

Lamborghini-ն նոր սպորտքար է թողարկում. լուսանկարներ
31.07.2020 | 21:24

Թանկարժեք ավտոմեքենաներ արտարդորղ իտալական Lamborghini ընկերությունը նոր սպորտքար է թողարկել՝ Lamborghini Essenza SCV12-ը: Այս մասին գրում է Car Buzz պարբերականն ու ավելացնում՝ մեքենան մինչև այժմ ներկայացված սպորտքարերից ամենազիլն է:

830 ձիաուժ հզորությամբ մեքենան շուկայում դեռևս չի հայտնվել, սկզբնական բոլոր 40 օրինակներն արդեն վաճառված են: Աղբյուրը չի հայտնում՝ ինչ արժե նոր սպորտքարը:
Նշվում է, որ Lamborghini Essenza SCV12 –ը ժամում կարող է մինչև 250 ժամ արագություն զարգացնել: Այն նախատեսված է նաև սպորտային մրցուղիների համար:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 26054

Մեկնաբանություններ